Ու՞մ կգնի ՊՍԺ-ն, եթե Մբապեն հեռանալու որոշում կայացնի
Թեպետ ՊՍԺ-ի ղեկավարությունը շարունակում է պնդել, որ ամեն ինչ անելու են թիմի առաջատարներից Մբապեին թիմում պահելու համար, միջազգային մարզական մամուլը շարունակում է գրել Ֆրանսիացու՝ փարիզյան ակումբից հեռանալու մասին։ Ավելին, ըստ տարբեր հրապարակումների, ՊՍԺ-ի ներկայացուցիչներն անգամ որոշել են, թե ով է փոխարինելու Մբապեին, եթե այնուամենայնիվ, չհաջողվի համաձայնության գալ Մբապեի հետ։ ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին։ Քեյնի տարբերակը ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մ․ Պոչետինոյի առաջարկն է։
Հիշեցնենք, որ Պոչետինոն Քեյնի հետ աշխատելու հնարավորություն ունեցել է լոնդոնյան ակումբը գլխավորելու ժամանակահատվածում։ Ասում են՝ ՊՍԺ-ն կհրաժարվի Մբապեից միայն 200 մլն եվրոյի դիմաց։ Ֆրանսիացու տրասնֆերը գնելու հիմնական հավակնորդները Մարդիդի «Ռեալն» ու «Լիվերպուլն» են։
Կարծիքներ