Զանգվածային ծեծկռտուք ֆուտբոլային ֆանատների միջեւ 

Զանգվածային ծեծկռտուք ֆուտբոլային ֆանատների միջեւ 


Ռուսաստանի Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ֆուտբոլային ֆանատների միջեւ։ Ինչպես հաղորդում է Lenta-ն, իրադրությունը հանդարտեցնելու համար  դեպքի վայր են ժամանել իրավապահների ստորաբաժանումներ։ Ֆանատները տեսնելով իրավապահներին, դիմել են փախուստի եւ կարողացել թաքնվել։ Նախնական տեղեկությունների համափայն, հատկապես ակտիվ են եղել չորս անձինք, որոնց որոնում է տեղի ոստիկանությունը։ Մնացյալ մասնակիցների ինքնությունը հստակեցվում է։