Ուկրաինային թուլամորթ պետք չէ․ Պետրո Պորոշենկո

Ուկրաինային թուլամորթ պետք չէ․ Պետրո Պորոշենկո

Ուկրաինայի դեռեւս գործող նախագահ, այդ երկրում առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու Պետրո Պորոշենկան հայտարարել է, որ հետեւություններ է արել նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո, որը տեղի էր ունեցել մարտի 31-ին։ Ֆեյսբուքյան իր էջում Պորոշենկոն կիսվել է իր դատողություններով։

Գործող նախագահը նկատել է, որ շատերն են դեմ եղել, որ ինքն առաջադրվի, սակայն ինքը լսելով բոլորին եկել է այն եզրակացության, որ Ուկրաինային թուլամորթ պետք չէ եւ Ուկրաինան կարիք ունի ուժեղ նախագահի։