Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մրցելու է Թուրքիայի հավաքականի հետ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մրցելու է Թուրքիայի հավաքականի հետ

Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը:

Վիճակահանության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընդգրկվեց D խմբում, նույն խմբում ընդգրկվել են նաև  Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականները։

Խմբերում առաջին և երկրորդ հորիզոնականն զբաղեցրած թիմերը կնվաճեն Եվրո 2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի լիգայի 2022 թվականի խաղարկության արդյունքում ձևավորված փլեյ-օֆֆ փուլում։
Որակավորման փուլի հանդիպումները կանցկացվեն 2023 թվականի մարտ-նոյեմբերին։