Ի՞նչ հարցեր են քննարկվել «Իմ քայլի» նիստին

Ի՞նչ հարցեր են քննարկվել «Իմ քայլի» նիստին

Դերասան, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում  իշխող «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ընթացիկ հարցեր են քննարկվել՝ Գավառում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից սկսած, վերջացրած ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ » կուսակցության ներկայացուցիչներ Արթուր  Դանիելյանի միջադեպով։ Պատգամավորը, սակայն , մանրամասներ չներկայացրեց, ասաց, որ ներքին քննարկում է եղել։