Մթերքներ, որոնք շոգ եղանակին ուտելը վտանգավոր է

Մթերքներ, որոնք շոգ եղանակին ուտելը վտանգավոր է

Շոգ եղանակին անհրաժեշտ է զերծ մնալ քաղցրավենիքից, սուրճից, աղի և ապխտած մթերքներից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է սննդաբան Մարգարիտա Մակուխան:

«Այս կերակուրները ծարավեցնում են և չեն հագեցնում: Բացի այդ, դրանք կարող են նպաստել ջրազրկմանը, բացասաբար ազդել աղիքային ֆլորայի վրա, իջեցնել իմունիտետը և կարող են ալերգիկ ռեակցիաների պատճառ դառնալ»,- բացատրել է նա:

Մասնագետը հիշեցրել է նաև, որ պաթոգեն բակտերիաները հատկապես արագ են բազմանում կրեմ պարունակող քաղցր մթերքներում:

«Սուրճը նույնպես կարող է ջրազրկում և սիրտ-անոթային համակարգի վրա ճնշում առաջացնել, քանի որ այն ունի միզամուղ հատկություններ և մեծացնում է սրտի կծկումների թիվը», - հավելել է սննդաբանը: