Պատրաստ ենք դիմակայել «Վագներ»-ին․ Լեհաստանի ՊՆ

Պատրաստ ենք դիմակայել «Վագներ»-ին․ Լեհաստանի ՊՆ

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է զորքերը վերաբաշխել երկրի արևմտյան հատվածից դեպի արևելք՝ ավելի մոտ Բելառուսի հետ սահմանին՝ «Վագներ» ՌՄԿ-ի մասնակցությամբ այնտեղ զորավարժություններ անցկացնելու ծրագրերի պատճառով։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է անվտանգության հարցերով կառավարական կոմիտեի ներկայացուցիչ Զբիգնև Հոֆմանը։

«Կոմիտեն վերլուծել է հնարավոր սպառնալիքները, այդ թվում՝ «Վագներ» խմբավորման ստորաբաժանումների տեղակայումը։ Այդ կապակցությամբ պաշտպանության նախարար, կոմիտեի ղեկավար Մարիուշ Բլաշչակը որոշել է մեր ռազմական կազմավորումները տեղափոխել Լեհաստանի արեւմուտքից դեպի արեւելք»,- ասել է նա։

Լեհ պաշտոնյայի խոսքով, այդ ստորաբաժանումների խնդիրը զորավարժություններն են, ինչպես նաև պոտենցիալ «ագրեսորին» զսպելը։