Հնդկական զենքերն արդեն Հայաստանու՞մ են

Հնդկական զենքերն արդեն Հայաստանու՞մ են

Հնդկական «Munitions İndia Limited» սպառազինության ընկերության նախագահը հայտնել է, որ ստացել է կառավարության պատվերը՝ «հարավկովկասյան մեկ երկրի համար» նռնակների մոդիֆիկացիայի համար։
Այդ մասին տեղեկությունը հայտնել է Indian Defense Updates YouTube ալիքը։
Հաճախորդ երկրի անունը չի նշվում, սակայն ընդգծվում է, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի մասին է։
Միևնույն ժամանակ, մեկ այլ հնդկական սպառազինության ընկերություն՝ Bharat Forge-ը, հայտնել է այս տարվա առաջին եռամսյակում պաշտպանական զենքի ռեկորդային վաճառքի մասին, այդ թվում՝ MArG ինքնագնաց հաուբիցների, ինչպես նաև ATAGS հաուբիցների մատակարարումը Հայաստան։ 
Նշվում է, որ պատվերի առաջին կեսի առաքումն արդեն ավարտված է։