Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ

Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ

Հուլիսի 13-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Քննարկվել են նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին սրացման հարցը։ Սերգեյ Լավրովը կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, ցուցաբերել զսպվածություն՝ հաշվի առնելով ստանձնած պարտականությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահողի ներկայացրած առաջարկները։ Ընդգծվել է, որ Ռուսաստանը կշարունակի կատարել իր միջնորդական առաքելությունը Բաքի եւ Երեւանի հետ շփումներում, ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ Ռուսական կողմը նաեւ ընդգծել է, որպեսզի Մինսկի խումբը ցուցաբերի պատասխանատու մոտեցում ստեղծված իրադրության հետ, եւ խուսափեն այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են հավելյալ լարվածություն առաջացնել։