«Հրապարակ». Սահմանադրական փոփոխությունները դուրս չեն եկել իշխանության օրակարգից

«Հրապարակ». Սահմանադրական փոփոխությունները դուրս չեն եկել իշխանության օրակարգից

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջիկայում կսկսի աշխատանքները, սակայն՝ նոր կազմով։ Հիշեցնենք, որ պատերազմից սկսած, հանձնաժողովը նիստեր չի գումարել։ Ըստ որոշ լուրերի, պատերազմի ավարտից հետո հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամների մեծ մասը ժամանակավրեպ է համարում հանձնաժողովի աշխատանքը, եւ չեն ներկայանում նիստերին։

Հիշեցնենք․ իրավաբան-գիտնական անդամներն են Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լեւոն Գեւորգյանը եւ Տիգրան Մարկոսյանը։ Հանձնաժողովի աշխատանքներին այլեւս մասնակցելու ցանկություն չունի նաեւ ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը, ով հայտարարել է այդ մասին։ Այս անձինք առաջիկայում կփոխարինվեն ուրիշներով: Թեկնածուներ առաջադրելու իրավասությունն արդարադատության նախարարությանն է։

Տարոն Սիմոնյանը երեկ մեզ ասաց, որ իրեն եւս տեղեկություններ են հասել, թե փորձում են նոր կազմ ձեւավորել։ Ինքը պնդում է, որ այդ աշխատանքները ժամանակավրեպ են, եւ չի մասնակցելու դրանց։ Սակայն դա չի նշանակում, որ իշխանությունը ձեռք է քաշել սահմանադրական փոփոխություններ անելուց, պարզապես դրանք այլեւս արվում են խորհրդարանի միջոցով՝ ըստ Դանիել Իոաննիսյանի եւ Վահե Գրիգորյանի մշակումների։