Ստուգայցեր Կենտրոնի իրացման ցանցերում

Ստուգայցեր Կենտրոնի իրացման ցանցերում

ՍԱՏՄ տեսուչները շաբաթօրյա ստուգայցերը շարունակել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցերում` ուղղված Covid19-ի տարածման կանխարգելմանը։ Սուպերմարկետներից միայն մեկում կազմվել է արձանագրություն` հաճախորդների դիմակ չդնելու հիմքով:

Հիշեցնենք, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ: