«Բարի հսկան» Վահագն Դավթյանի հուշագրությունում

«Բարի հսկան» Վահագն Դավթյանի հուշագրությունում

Լույս է տեսել Վիլյամ Սարոյանի մասին Վահագն Դավթյանի հուշագրությունը։ Այն ծնվել է «բարի հսկա»-ի հետ Երևանում, Փարիզում, Ֆրեզնոյում հանդիպումներից և ուղևորություններից։

Գրքում հետաքրքիր մանրամասներ են ներկայացված Սարոյանի գրականության, շրջապատի, կյանքի, ընտանիքի, ինչպես նաև որդու հետ բարդ հարաբերությունների մասին։Դավթյանն անդրադառնում է նաև Արամ Սարոյանի և Գեյլ Սարգիսյանի կենսագրականներին՝ համադրելով և քննելով գրողի բնավորության որոշ գծեր։

Առաջին հրատարակությունից հետո Վահագն Դավթյանը հուշագրությունն ընդլայնել է՝ ավելացնելով տասնյակ անտիպ էջեր։ Վերանայված տարբերակը լույս է տեսնում առաջին անգամ։ Առաջաբանի հեղինակը Սիլվա Յուզբաշյանն է, գրքի խմբագիրը Արմեն Սարգսյանը, հրատարակել է «Վերնատուն» հրատարակչությունը: Հոկտեմբերի 12-ից գիրքը հասանելի կլինի բոլոր գրախանութներում։