Haqqin.az-ը հիասթափված է

Haqqin.az-ը հիասթափված է

Ալիեւյան քարոզչության այս խոսափողը հանդես է եկել շատ արտառոց հայտարարությամբ՝ դիմել է «հայկական առաջատար լրատվամիջոցներին՝ խնդրելով սեփական կառավարությունից պահանջել, որ բացահայտի իրական կորուստները եւ հրապարակի զոհվածների անունները»: Ասել, թե հակառակորդի լրատվամիջոցը տեղյակ չէ, որ հայկական կողմը զոհեր չունի, միամտություն է: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ու՞մ է «հայկական առաջատար լրատվամիջոց» ճանաչում Էյնուլլա Ֆաթուլլաեւը, ի՞նչ ակնկալիքներ է ունեցել, որ չեն արդարացել: Ակնհայտ է, որ նա խորապես հիասթափված է: Ինչ-որ քարոզչա-տեղեկատվական խնդիր են դրել ու չեն կարողացել հասնել դրա՞ն: