Բագրատ Սրբազանը լավ կանի՝ աղոթի մեր երկրի խաղաղության համար
Առանց պետական սահմանի արձանագրման տևական խաղաղության մասին երազել չենք կարող։ Բայց Տավուշ գնում են բոլորը, պարի խմբեր և այլն: Երեկ պարում էին։ Ես այդ պարի խմբերին առաջարկում եմ պարելուց հետո մնալ Տավուշում, որովհետև բազմաթիվ խնդիրներ կան:
Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։
«Երբ պաշտպանական գերատեսչությունը նաև պատրաստված անձնակազմեր է պատրաստում, նաև այդ երիտասարդներն անելիք ունեն 25- օրյա հավաքի տեսքով լինի, Տավուշում իրենց գործունեությունն ավելի ներառական դարձնեն մեր անվտանգային համակարգի հետ։ Եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքին քաղաքական խաղալիք, այնտեղ շատ լուրջ խնդիրներ պետք է լուծենք և այդ խնդիրների լուծումը շահարկման առարկա չեն»,- ասել է նա:
«Բագրատ Սրբազանը, լավ կանի աղոթի մեր երկրի խաղաղության համար, իսկ դա նշանակում է, որ հանձնաժողովները նաև Աստծո ձեռքով կլինեն շատ անվտանգ իրենց աշխատանքը կատարելու համար»,- հավելել է նա:
Կարծիքներ