Երեւանից մեքենա եմ ուզել, եթե դրանով էլ չբացվի, ստիպված պետք է քանդենք

Երեւանից մեքենա եմ ուզել, եթե դրանով էլ չբացվի, ստիպված պետք է քանդենք

Հրազդանում ամենուր խցանված են դիտահորերը:
Գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ է տիրում Հրազդան քաղաքի 129-130 շենքերի բակում եւ հարակից տարածքներում: Կոյուղին արդեն 2 շաբաթից ավել է՝ ինչ խցանված է, գիշերը տվյալ հատվածը վերածվում է սահադաշտի, իսկ առավոտյան կոյուղաջրերի հոսքը չի դադարում: Բնակիչները հավաստիացնում են, որ մեկ անգամ եկել կոյուղին մաքրել են, բայց հաջորդ օրը նույն վիճակն է: Եվ քանի որ պարբերաբար է խցանվում կոյուղին, բնակիչներն էլ հոգնել են արդեն «Վեոլիա» ջրի թեժ գիծ զանգահարելուց, ուստի հարցը փորձում են տարբեր հարթակներում բարձրացնել.

««Վեոլիա» ջուրը քաղաքապետարանին չի պատկանում, որ դիմենք քաղաքապետին, այս հարցի լուծման խնդրով: Ամեն օր զանգահարում ենք թեժ գիծ: «Վեոլիա» ջրի թեժ գծի օպերատորները միայն շատ լավ մեկ նախադասություն գիտեն ասել. «Ձեր հայտն ընդուված է»: Հայտն ընդունում են ու մոռանում են գործ անել»,- վրդովված պատմում են բնակիչները: 

«Վեոլիա» ջուր ՍՊԸ Հրազդանի մասնաճյուղի շահագործման բաժնի տնօրենը եւս տեղյակ է խնդրին, քայլեր է ձեռնարկում կոյուղին բացելու ուղղությամբ, սակայն օրեր են անցել, բայց գործը գլուխ չի գալիս. «Հիմա ուրիշ տեխնիկա եմ ուզել, իմ մոտի տեխնիկայով հնարավոր չի բացել խցանումը: Դե փալաս-փուլուս ա մեջ, փչող մեքենան ոչ մի կերպ չի կարողանում բացել: Երեւանից մեքենա եմ ուզել, եթե դրանով էլ չբացվի, ստիված պետք է քանդենք: Մեր բնակիչներից էլ ա շատ բան կախված, անբարեխիղճ են: Դեպքեր են եղել, երբ մայկա, շալվար, անգամ տրուսիկ են հանում կոյուղուց: Վաղը մի բան հաստատ կանենք, գնացել են, աշխատել են, բայց արդյունք չի եղել, կփորձենք վաղը ամեն կերպ հարցին լուծում տալ»,-մեզ հետ զրույցում ասաց Կարեն Հարությունյանը: