Փաշինյանի «դիմակը պատռվում» է․ Զատուլինը՝ ՀՀ-ում Պուտինի ձերբակալման վտանգի մասին

Փաշինյանի «դիմակը պատռվում» է․ Զատուլինը՝ ՀՀ-ում Պուտինի ձերբակալման վտանգի մասին

ՀՀ Սահմանադրական դատարանը պետք է հասկանա, թե ինչպես է ընկալվելու Ռուսաստանում ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունների ճանաչումը։

Այդ մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, որի մուտքը՝ Հայաստան արգելված է մեր երկրի իշխանությունների պահանջով։

Պատգամավորի կարծիքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կփորձի արդարանալ՝ ասելով, որ սա անկախ դատարանի որոշում է։ 

Ըստ Զատուլինի՝ Փաշինյանի և նրա դաշնակիցների գործողությունները վկայում են այն մասին, որ նրանք պրոարևմտյան կողմնորոշված ​​քաղաքականություն են վարում։
«Հայաստանի Սահմանադրական դատարանում ինչ կերպ էլ բացատրեն նման որոշումը, պետք է հասկանան, թե Ռուսաստանում դա ինչ տպավորություն կթողնի։ 

Հետաքրքիր կլինի ևս մեկ անգամ լսել Հայաստանի վարչապետից Ռուսաստանի նախագահի (Վլադիմիր Պուտինի) հետ ավանդական սերտ և աննախադեպ բարեկամական հարաբերությունների մասին։ Բայց ես կարծում եմ, որ նա ելք կգտնի, կմոգոնի, որ հանրապետությունում Սահմանադրական դատարանը լիովին անկախ է»,- նշել է Զատուլինը։
Մոսկվան «որոշ եզրակացություններ» է անում ոչ միայն Հայաստանի Սահմանադրական դատարանի այս որոշման հիման վրա, հավելել է պատգամավորը։

«Հայաստանի վարչապետն ու նրա քաղաքական դաշնակիցները, աստիճանաբար դեն նետելով իրենց դիմակները, անցում են կատարում ռուսամետից դեպի արևմտամետ»,-եզրափակել է խորհրդարանի ստորին պալատի պատգամավորը։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները ճանաչեց երկրի սահմանադրությանը համապատասխան։ Այժմ Հռոմի ստատուտի վավերացումը պետք է քննարկվի ՀՀ ԱԺ-ում։