Չեն բացառել, որ ԱՄՆ-ն ռազմական միջամտություն իրականացնի Վենեսուելայում

Չեն բացառել, որ ԱՄՆ-ն ռազմական միջամտություն իրականացնի Վենեսուելայում

Միացյալ Նահանգները հնարավոր է ռազմական օպերացիա իրականացնի Վենեսուելայում, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Ընդ որում, Վաշինգտոնը հույս ունի, որ իշխանափոխությունը Վենեսուելայում կընթանա խաղաղ ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Fox Business-ին տված հարցազրույցում։ «Նախագահը բացարձակապես պարզ եւ հետեւողական կերպով ասել է, որ ռազմական գործողությունները հնարավոր են։ Եթե դրա հարկը լինի, սակայն։ Միացյալ Նահանգները դա կանի»,- մասնավորապես ասել է Պետքարտուղար Պոմպեոն, հավելելով, որ ԱՄՆ-ն փորձում է անել ամեն բան, որպեսզի բռնությունից խուսափի։ «Մենք կնախընտրեինք խաղաղ իշխանափոխությունը, որի ընթացքում Մադուրոն կհեռանա եւ նոր ընտրություններ կլինեն»,- նկատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Նա նաեւ ընդգծել է, որ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի բանտարկումը էականորեն կսրի իրավիճակը եւ կստիպի ԱՄՆ-ին միջամտել։