ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Դուշանբե

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Դուշանբե

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ իրադրությունը տաջիկա-աֆղանական սահմանին բավական անորոշ իրադրություն է ստեղծվել, կապված այն բանի հետ, որ թալիբները կրկին առաջխաղացում են ունեցել, գրավելով եւս մեկ զորակայան, եւ ստիպելով, որպեսզի աֆղան զինվորականների խումբը այդ զորակայանից նահանջի եւ անցնի տաջիկական սահմանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը որոշում է կայացրել առաջիկա օրերին այցելել Դուշանբե։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ Նշենք, որ ավելի վաղ «Թալիբանը» հայտարարել էր, որ արդեն գրավել է Աֆղանստանի տարածքի 80 տոկոսը։ Սա արդեն երկրորդ դեպքն է, որ աֆղանական կառավարական ուժերին պատկանող զինվորականները, իրենց կյանքը փրկելու համար, ստիպված են եղել նահանջել ու հատել տաջիկական սահմանը՝ ապաստան գտնելով Տաջիկստանում։