«Ռեալի» հետ խաղից առաջ «Գալաթասարայը» լուրջ կորուստ ունի

«Ռեալի» հետ խաղից առաջ «Գալաթասարայը» լուրջ կորուստ ունի

Թուրքական «Գալաթասարայը» Մադրիդի «Ռեալի» հետ խաղից առաջ, որը տեղի կունենա Չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումների շրջանակում, լուրջ կորուստ է ունեցել։ Արդեն 19 օր դաշտ դուրս չեկած կոլումբիացի մարզիկ Ռադամել Ֆալկաոն բուժզննում է անցել, որի արդյունքում բժիշկները արգելել են նրան դուրս գալ մարզումների։ Այդպիսով նա չի կարողանալու մասնակցել «Ռեալի» հետ հանդիպմանը։ Սա լուրջ կորուստ է թուրքական ակումբի համար, որը մեկ միավոր է հավաքել երկու հանդիպումներից եւ խմբում գրավել 3-րդ տեղը։