Instagram-ը նոր ֆունկցիա է փորձարկում

Instagram-ը նոր ֆունկցիա է փորձարկում

Instagram սոցիալական ցանցը փորձարկում է նոր ֆունկցիա, որով հնարավոր կլինի իրականացնել օնլայն գնումներ հավելվածի միջոցով։ Այս մասին հայտնում է սոցցանցի ղեկավարությունը տարածած հայտարարությամբ։ Ֆունցկիան կոչվում է Checkout on Instagram։ Այն թույլ է տալիս դուր եկած պրոդուկտը գնել առանց դուրս գալու հավելվածից։ Այն կօգնի նաեւ ճիշտ ընտրություն կատարել եւ իրականացնել պատվերի ձեւակերպում հենց տեղում։ Նոր ֆունկցիան աշխատում է դեռ փորձարկման ռեժիմով միայն ԱՄՆ-ում, սովորական եւ բիզնես օգտատերերի համար։ Հայտարարության մասին նաեւ այն քսան բրենդների ցանկն է, որոնց ապրանքատեսականին կարող են գնել ցանցի միջոցով։ The Verge-ը դեռ անցյալ սեպտեմբերին էր գրել, որ սոցանցը նման նորամուծություն է անելու եւ կարող է այն դառնալ նոր հաջողված էջ Instagram-ի կենսագրության մեջ։ The Verge-ը գրել էր նաեւ, որ սոցցանցում առնվազն 25 միլիոն տարբեր ընկերություններ եւ ձեռնարկություններ ունեն իրենց էջերը, որոնցից 2 միլիոնը սոցցանցում գովազդներ են պատվիրում։