Ինձ զարմացնում են ՄԱԿ ԱԽ երեկվա նիստի ֆետիշացման փորձերը 

Ինձ զարմացնում են ՄԱԿ ԱԽ երեկվա նիստի ֆետիշացման փորձերը 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինձ զարմացնում են ՄԱԿ ԱԽ երեկվա նիստի ֆետիշացման փորձերը 

ՄԱԿ Անվտանգության խորհրդում կայացավ Լաչինի միջանցքի արգելափակման հարցով նիստը։ ԱԽ բոլոր անդամները(այդ թվում՝ Ռուսաստանը) կոչ են արել անհապաղ վերացնել արգելափակումը. ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Նորվեգիան ու Իռլանդիան` հասցեական դիմելով Ադրբեջանին։ 

Բոլոր ելույթ ունեցողները օգտագործել են Լեռնային Ղարաբաղ անվանումը։
Սա այն դրականն է, որ կարող ենք արձանագրել:

Մյուս կողմից, ինձ զարմացնում են ՄԱԿ ԱԽ երեկվա նիստի ֆետիշացման, այդ նիստը՝ որպես հայկական դիվանագիտության «հաղթանակ» ներկայացնելու փորձերը:

Ի վերջո, ՄԱԿ ԱԽ-ն չի ընդունել որևէ բանաձև կամ չի հնչեցրել անգամ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ակնարկ:

Սա շատ պարզունակ փիառ է, որը կարճաժամկետ էֆեկտ ունի ու չի լուծում այն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև:

«ՄԱԿ-ը ներկա չէ Լաչինի միջանցքում և ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքում».  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի այս արտահայտությունը այն բանալին է, որը մեզ պետք է օգնի ավելի իրական ակնկալիքներ ունենալ ՄԱԿ-ից»:

Մյուս կողմից, միջազգային համակարգը ու նրա գլխավոր գործիքը՝ ՄԱԿ-ը, ճգնաժամ են ապրում ու պետք չէ գործուն քայլեր սպասել մի կառույցից, որի անօգնականությունն ակնհայտ է դարձել հատկապես ուկրաինական պատերազմի օրերին:
Լաչինի միջանցքի ճգնաժամը աշխարհաքաղաքական համատեքստ ունի ու, ի վերջո, խորանում է հենց «մեծ խաղացողների» լուռ հայացքի ներքո:
Բայց այս մասին՝ ավելի ուշ: