Երբ կվերադառնա Մխիթարյանը

Երբ կվերադառնա Մխիթարյանը

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  վերջերս վնասվածք էր ստացել ԵԼ 1/8 եզրափակչի՝ «Շախտյորի» դեմ առաջին խաղում և շարքից դուրս էր մնացել անորոշ ժամանակով։

Ինչպես գրում են իտալական հեղինակավոր մարզական պարբերականները, Մխիթարյանը հերթական բուժզննումն է անցել, ինչից հետո պարզ է դարձել, որ ֆուտբոլիստն արդեն կարող է շարք վերադառնալ ապրիլի 8-ին Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի՝ «Այաքսի» դեմ առաջին խաղին։

Հիշեցնենք՝ ստացած վնասվածքի պատճառով Մխիթարյանը չի միացել նաև Հայաստանի հավաքականին, որն իր մեկնարկային հանդիպումներն է անցկացնում ԱԱ 2022 թվականաի առաջնության նախընտրական փուլի շրջանակում։