«Նման իրավիճակն էապես ազդելու է ընտրությունների որակի վրա». Սուրեն Սուրենյանց

«Նման իրավիճակն էապես ազդելու է ընտրությունների որակի վրա». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Սա մի քիչ տարբեր է արտակարգ դրության ռեժիմից, որը հայտարարվել է Հայաստանում ու ընտրությունների չեղարկում չի ենթադրում։ Չնայած՝ նման իրավիճակն էապես ազդելու է ընտրությունների որակի վրա։ Մյուս կողմից՝ Արցախն այլընտրանք չունի ու պետք է արագ ավարտին հասցնի նոր իշխանության ձևավորման գործընթացը։ Վատն այն է, որ նոր իշխանության ձևավորումը տեղի չունեցավ քաղաքական բնական կոնսենսուսի հենքով․ այդ դեպքում՝ ամեն բան կարող էր ավարտվել նույնիսկ մարտի 31-ին։ Լավն այն է, որ ընտրությունների երկրորդ փուլում քաղաքական ռիսկերը կառավարելի են»: