Ինչպես է Կադիրովը շնորհավորել Արթուր Վանեցյանի ծնունդը

Ինչպես է Կադիրովը շնորհավորել Արթուր Վանեցյանի ծնունդը

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը սոցցանցի իր էջում գրել է.

«Թանկագի՛ն ընկերներ, այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է: Չնայած երիտասարդ տարիքին՝ Արթուր Վանեցյանն ստացել է հրաշալի կրթություն և գեներալի զինվորական կոչում:

Նա Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հետևողականորեն զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, որոնք ղեկավարել է 2018 թ.-ից սկսած:

Վստահ եմ, որ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ ընկերն է և Ռուսաստանի ու Հայաստանի միջև հարաբերություների ամրապնդման կողմնակիցը:

Անկեղծորեն շնորհավորում եմ Արթուր Վանեցյանի ծննդյան օրը, մաղթում քաջառողջություն և հաջողություններ»: