Եթե Ադրբեջանը հանդես է գալիս որպես «կացնով մոլագար», ապա՝ Թուրքիան «բարի թշնամու» դեր է խաղում

Եթե Ադրբեջանը հանդես է գալիս որպես «կացնով մոլագար», ապա՝ Թուրքիան «բարի թշնամու» դեր է խաղում

«Քոչվոր թյուրքալեզու ցեղերի առաջնորդ Իլհամ Ալիևի օգնականը՝ ոմն Հիքմեթ Հաջիևը, ասել է, որ Բրյուսելում խմբեր կստեղծվեն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիր» մշակելու համար։ Հասկանալի է, որ հայերը չեն կարող նույնիսկ մտածել զավթիչների և ահաբեկիչների հետ որևէ խաղաղության մասին, և Հաջիևի կողմից նման փաստաթղթի մշակման մասին հայտարարությունը երկու նպատակ ունի. Առաջինը Արցախի Հանրապետության կազմաքանդման և հետագա օկուպացման համար Հայաստանից օրինական համաձայնություն ստանալն է, ինչպես նաև բարենպաստ դիվանագիտական ֆոնի ստեղծումը պանթուրանական նախագծի շրջանակում Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընդհանուր սահման ձևավորելու՝ Հայաստանի մասնատման ծրագրերի իրականացման համար»,- «Հրապարակին» ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Աբովյանը նկատում է՝ Հաջիևը հայտարարեց Հայաստանի անվերապահ հանձնման վերաբերյալ համապարփակ ակտի նախապատրաստման նախապատրաստական աշխատանքների մասին։ Կարող եք ասել, որ այս փաստաթուղթը կարող է նվազագույն երաշխիքներ տալ Հայաստանի անվտանգության համար։ Ո՛չ, և կրկին անգամ ո՛չ։ Քանի որ հիմնվելով քոչվոր թյուրքական զավթիչների առաջնորդ Իլհամ Ալիևի խոսքի և գործողությունների վրա (ով բառացիորեն հայտարարեց, որ միջազգային փաստաթղթերը և պայմանագրերը նրանց համար ոչ մի նշանակություն չունեն, և նրանց համար գլխավորը ուժի գործոնն է)՝ կարելի է միանշանակ եզրակացություն անել, որ Հայաստանի հանձնման ակտի (խաղաղության պայմանագրի) ստորագրման նպատակը միայն տարածաշրջանում հայ էթնոքաղաքական գործոնի հետագա չեզոքացման համար բարենպաստ պայմանների ամրապնդումն է։

«Որպես օրինակ՝ պարզապես հիշենք, որ Բերձորի հանձնումն իրականում դարձավ ելակետ՝ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի վրա տոտալ ճնշման պայմանների ձևավորման համար։ Համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ Բերձորի հանձնումը վերջ է դնում թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ պլաններին՝ ապասարկելու Արցախի Հանրապետությունը և մասնատելու Հայաստանը։ Առանց մեկ կրակոցի հանձնելով Բերձորը, ամենայն հավանականությամբ, կդառնա հայկական պետությունների շուրջ իրավիճակի հետագա սրման յուրօրինակ տրիգեր։ Ադրբեջանական կողմի մտադրությունների ու գործողությունների նույնիսկ մակերեսային վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ նրանց գործողությունների հետագա տրամաբանությունը։ Այսպիսով, դատելով թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի հայտարարություններից՝ նրանք գործելու են երկու ուղղությամբ. 1. Արցախի վրա ճնշումները կավելանան՝ Արցախի պաշտպանության բանակի ամբողջական զինաթափման պահանջով։ Ընդ որում, Հայաստանի իշխանություններն իրենց «խաղաղության դարաշրջանի» թուրքամետ քաղաքականության շրջանակներում հենց իրենք ստեղծեցին մի իրավիճակ, երբ թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքերում հայտնվեց Արցախի հայ բնակչությանը շանտաժի ենթարկելու ամենալայն գործիքները՝ սկսած Արցախի նոր ճանապարհից, ավարտվելով ադրբեջանցի օկուպանտների կողմից Արցախ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների անմիջական վերահսկողության հնարավորությամբ։

Իհարկե, այս դեպքում ադրբեջանական կողմը առավելագույն խնդիրներ կստեղծի Արցախի Հանրապետության բնականոն կենսագործունեության համար, և ևս մեկ անգամ կրկնվենք՝ շանտաժի գործիքները նրանք ստացել են «խաղաղության դարաշրջանի» իշխանամետ հայեցակարգի շնորհիվ։ Ի՞նչ կլինի հետո։ 2. Եվ, եթե Ադրբեջանը այս դեպքում հանդես է գալիս որպես «կացնով մոլագար», այսինքն՝ իբր «չարի» դերում է, ապա Թուրքիան այս հարցում Հայաստանի համար «բարի թշնամու» դեր է խաղում։ Այսինքն՝ Թուրքիան իր հերթին Հայաստանի իշխանություններին կառաջարկի բացել սահմանը՝ որպես յուրատեսակ զիջում Հայաստանի իշխանություններին հայկական իսկ շահերի տոտալ զիջման համար։ Այսինքն՝ կշարունակի «խաղաղության դարաշրջանի» ապազգային հայեցակարգի իրագործումը»,- եզրափակեց վերլուծաբանը։