Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Աթլետիկոյում»

Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Աթլետիկոյում»

«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան հայազգի Էդուարդ Սպերցյանը կարող է իր սպորտային կարիերան շարունակել իսպանական Պրիմերում։ Այս մասին հայտնում է Football Now-ի լրագրող Էնրիկե Սատուրոն, մանրամասնելով, որ 23-ամյա մարզիկով հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոն»։

Ըստ euro-football.ru-ի փոխանցման, իսպանական ակումբի ներկայացուցիչները հետեւել են Սպերցյանի խաղին այն մրցելույթներում, որոնք նա ունցել է ԱՄԷ-ում «Կրասնոդարի» ձմեռային մարզումների ժամանակ, ընկերական հանդիպումներում։ Սպասվում է, որ նա իսպանական ակումբ կտեղափոխվի արդեն այս ամռանը։

Նշենք, որ Սպերցյանը ընթացիկ սեզոնին մասնակցել է «Կրասնոդարի» կազմում 21 հանդիպման, խփել է 8 գոլ եւ կատարել 4 արդյունավետ փոխանցում։ Նա գնահատվում է 18 միլիոն եվրո։