500 դրամ են խնդրում՝ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար

500 դրամ են խնդրում՝ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար

«Կլոր Սեղան» հիմնադրամը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար քաղաքացիներից 500-ական դրամ է խնդրում։ Այս մասին տեղեկանում ենք բջջային հեռախոսահամարներին ուղարկված հաղորդագրություններից։ Փաստորեն կորոնավիրուսի տնտեսական հետևանքները, որոնք ազդում են քաղաքացիների ապրելակերպի վրա, պետք է չեզոքացվեն հենց քաղաքացիների միջոցներով։ 
ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամը ստեղծվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ և Հայ Կաթողիկե եւ Հայ Ավետարանական եկեղեցիների մասնակցությամբ: «Կլոր սեղան» հիմնադրամը սկսել է իր գործունեությունը 1996 թ.-ին (գրասենյակը հիմնադրվել է 1997թ.) և այժմ գործում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո: