Ստեփանակերտում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության

Ստեփանակերտում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության

Արցախ- Ֆրանսիա բարեկամության շրջանակը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից Արցախին ցուցաբերված աջակցությունը 2020թ 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո՝ միջազգային բեմահարթակներում և Արցախի շրջափակման պայմաններում։

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

Նշենք, որ այս պահին Ստեփանակերտում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության։

Հիշեցնենք, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ՝ տասը բեռնատարներից բաղկացած շարասյունն այսօր առավոտյան Երևանից մեկնում է Լեռնային Ղարաբաղի հետ սահման։