Իրանում աստիճանաբար վերականգնվում է համացանցը

Իրանում աստիճանաբար վերականգնվում է համացանցը

Իրանում աստիճանաբար վերականգնվում է համացանցային կապը։ Մի շարք նահանգներում արդեն այն հասանելի է բնակչության համար։ Այս մասին հայտնում է «ԻՍՆԱ»-ն։ Համացանցը, մասնավորապես, վերականգնվել է Խորմոզղան նահանգում, որը գտնվում է երկրի հարավում։

Սկսել են գործել նաեւ «Ինստագրամն» ու «Վաթս-ապպ»-ը։ «Ֆարս» լրատվական գործակալությունն էլ հայտնում է, որ արդեն պետական որոշում կա, երկրում համացանցի նորմալ հասանելիության վերականգնման համար, քանի որ իշխանությունները կարողացել են ճնշել ապստամբության փորձերը։ Համացանցը հասանելի է նաեւ Քերմանշահում, Արաքում, Մեշխեդում, Ղումում, Թավրիզում, Համադանում, Բուշերիում, Թեհրանի որոշ շրջաններում։