Մեր խմբագիրներն ու լրագրողները պատասխանեցին շատ հստակ. Ռուբեն Մելիքյան

Մեր խմբագիրներն ու լրագրողները պատասխանեցին շատ հստակ. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ապրե՛ն մեր խմբագիրներն ու լրագրողները։ Հայտնի ասուլիսի ժամանակ լրագրողների (հատկապես Անի Գևորգյանի և Հռիփսիմե Ջեբեջյանի) վարքագիծը փարիսեցիաբար քննադատող սորոսական ֆալշ ՀԿ-ների կեղծ-բարեպաշտ «հայտարարությանը» պատասխանեցին շատ հստակ՝ «պաշոլներդ քաշեք» տրամաբանությամբ։

Հայկական շահը եվրոլափի դիմաց ոտնատակ տվող սուբյեկտները պետք է մեր երկրում զրո հանրային ազդեցություն ունենան։ Նրանք պետք է անընդհատ զգան, որ Հայաստանում իրենք «պերսոնա նոն գրատա» են։ Այս ռադիկալ նշաձողը պետք է դնել հենց այսօր, որ վաղը հնարավոր լինի հասնել այդ նպատակին։