Բարիկադներ տեղադրեք՝ այսօր գործողությունների օրն է. Վազգեն Մանուկյան

Բարիկադներ տեղադրեք՝ այսօր գործողությունների օրն է. Վազգեն Մանուկյան

Ընդդիմադիր շարժումը «Հայրենիքի փրկության ճակատի» գլխավորությամբ այժմ շրջափակել է Ազգային ժողովը՝ փակելով Բացրամյան պողոտան: Վազգեն Մանուկյանն ասաց, որ պողոտայի երկու կողմերում՝ վերևում և ներքում, բարիկադներ տեղադրեն, կբերեն նաև վառարաններ, և սա լինելու է գործողությունների կենտրոնացման շտաբը:

Շարժման ղեկավարները նաև հայտարարեցին, որ եթե գործողությունների էին սպասում, ապա այսօր այդ գործողությունների օրն է, բոլորին կոչ արեցին գալ և միանալ շարժմանը: