Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են․

«Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ

Երրորդ նախագահը Պուտինին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարօրություն»։