ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը. Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ Սենատը  միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ էր ընդունել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը:

Մինչ այս, Սենատում հայկական բանաձեւը 3 անգամ մերժվել է: Բանաձեւը ներկայացրել են Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը: