ՀՀ ՊՆ-ն նոր զինանշան ունի (լուսանկար)

ՀՀ ՊՆ-ն նոր զինանշան ունի (լուսանկար)

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր զինանշան ունի:

Նոր զինանշանի կենտրոնում ութանիստ աստղ է, որի կենտրոնում խաչ է, իսկ վերևում առյուծի գլուխ՝ բերանը բաց և դուրս գցած, որը խորհրդանշում է հզորություն։ Ներքևում ՀՀ եռագույնն է, 2 սուր և վահան

Նոր զինանշանի հեղինակը պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն է, նա անդրադառնալով նոր զինանշանի վերաբերյալ քննարկումներին, գրել է «Սիրելի ընկերներ, բավականին հետաքրքիր քննարկում ծավալվեց այստեղ։ Համոզված եմ ձեր բարձր մասնագիտական որակների, էսթետիկ ճաշակի և բանակին օգնելու պատրաստակամության մեջ։ Եկե՛ք ամփոփ առաջարկներ ներկայացնենք ՀՀ ՊՆ աշխատակազմին՝ եղած վրիպումները շտկելու և մի գուցե նոր տարբերակներ քննարկելու վերաբերյալ։ Կարող եմ փոխանցել համապատասխան պաշտոնյաների տվյալները և ծանոթացնել իրենց հետ, համոզված եմ, որ ձեր առաջարկները կուսումնասիրվեն։ Նկարի հեղինակը ես եմ, էջումս տեղադրելու նպատակն էլ կարծիքներ լսելն էր, ինչը տեղի ունեցավ։ Շնորհակա՛լ եմ»։