Մահացած են գտել հայտնի ռեփերի երեխաների մորը

Մահացած են գտել հայտնի ռեփերի երեխաների մորը
Ամերիկացի հայտնի մոդել Կիմ Պորտերին մահացած են գտել Լոս Անջելեսում։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Մոդելի դին գտել են իր բնակարանում։



Նշվում է, որ կինը մահացել է սրտի անբավարարությունից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոդելը պնեւմոնիայով է տառապում։



Նշենք, որ Կիմ Պորտերը հայտնի ռեփեր Պաֆի երեխաների մայրն է։