Ադրբեջանի իսրայելական լոբբիստը հեռանում է

Ադրբեջանի իսրայելական լոբբիստը հեռանում է
«Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ, Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը խորհրդարանական խմբակցության նիստից հետո հայտարարել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից: Նա ասել է, որ տարաձայնություններ ունի վարչապետ Նաթանյահուի հետ՝ կապված Գազայի հատվածում իրավիճակին պետության արձագանքի հետ, որը նա բնութագրել է «ահաբեկչության առջեւ կապիտուլյացիա»։



Լիբերմանը կոչ է արել երկիրը չպահել անորոշության մեջ եւ արդեն նոյեմբերի 18-ին հայտարարել խորհրդարանի արտահերթ ընտրություններ: «Թող քաղաքացիները որոշեն, թե որ քաղաքականությունն է ճիշտ»- ամփոփել է Լիբերմանը: Արժե հիշեցնել, որ անցած սեպտեմբերին Լիբերմանը հնգօրյա այցով գտնվել է Ադրբեջանում: Իսրայելի կառավարական շրջանակներում նա հանդիսանում է Ադրբեջանի շահերի թիվ մեկ լոբբիստը: