Բացահայտվել են սուրճի նոր օգտակար հատկությունները

Բացահայտվել են սուրճի նոր օգտակար հատկությունները
Սուրճի մասին գիտական տեղեկությունների ինստիտուտում պարզել են, որ այս խմիչքն ունի մինչ այսօր դեռ քիչ հայտնի կամ չբացահայտված օգտակար հատկություններ։ Դրանցից մեկն էլ ինսուլինակախված դիաբետի ռիսկայնության նվազեցումն է։ Այս մասին գրում է EurekAlert-ը։



Ավելի քան 30 հետազոտության արդյունքներ վերլուծելով, որոնք նվիրված են եղել մեթաբոլիկ հիվանդություններին եւ որոնց մասնակցել է ընդհանուր առմամբ 1185 210 մարդ, գիտնականները պարզել են, որ օրական 3-4 բաժակ սուրճ խմելիս երկրորդ տիպի դիաբետի ռիսկայնությունը նվազում է տղամարդկանց եւ կանանց մոտ 25-ական տոկոսով։



Ընդորում այստեղ կապ չունի կոֆեինը հանած սուրճ է օգտագործվում, թե՝ կոֆեինով։ Խմիչքը ունի նաեւ հակաբորբոքային էֆեկտ, եւ կարող է գործել որպես հակաօքսիդանտ, ազդել աղիների միկրոֆլորայի վրա, նպաստել ճարպի այրմանը, շնորհիվ իր մեջ պարունակվող մի շարք կարեւոր նյութերի։