«Արսենալը» հաղթել է «Անժիին»

«Արսենալը» հաղթել է «Անժիին»
Տուլայի «Արսենալը» հաղթել է Մախաչկալայի «Անժիին» Ռուսական Պրեմիեր լիգայի 14-րդ հանդիպմանը, խաղն ավարտելով 2։0 հօգուտ իրեն։ Գոլերի հեղինակներ են դարձել 25-րդ րոպեին Սերգեյ Տկաչեւը եւ 63-րդ րոպեին՝ Զելիմխան Բակաեւը։



Ներկայումս «Արսենալը» գրավում է 9-րդ տեղը առաջնության ցանկում, իսկ Մախաչկալայի ակումբը՝ 14-րդ տեղը։ Ի դեպ, կան խոսակցություններ, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Օլեգ Կոնոնովը կարող է տեղափոխվել մոսկովյան «Սպարտակ»։