Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիական հարցը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիական հարցը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է Սիրիայի հիմնահարցը եւ աս առնչությամբ առաջիկայում տեղի ունենալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳ նախարարության տարածած հայտարարությունից։ Հաղորդվում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաեւ մտքեր են փոխանակել ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ Կողմերը հայտարարել են, որ շարունակում են հավատարիմ մնալ Սիրիական կարգավորման գործընթացին, հիմք ունենալով ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւը։ Հիշեցնենք, որ առաջիկա նոյեմբերի վերջինտեղի է ունենալու Սիրիական հարցով Աստանայի հարթակի հերթական հանդիպումը։