Լոնդոնոը կոչ է անում սանկցիաներ սահմանել ընդդեմ ռուսական հատուկ ծառայությունների

Լոնդոնոը կոչ է անում սանկցիաներ սահմանել ընդդեմ ռուսական հատուկ ծառայությունների
Մեծ Բրիտանիան կոչ է անում ԵՄ երկրներին սանկցիաներ սահմանել ռուսական հատուկ ծառայությունների հանդեպ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով բրիտանական The Times-ին։ Ըստ հրապարակման, այդ սանկցիաները կարող են սահմանվել որպես ԵՄ նոր սահմանափակումներ՝ միտված քիմիական զենքի օգտագործման դեմ պայքարին։ Պարբերականը գրում է, որ ռուսական Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարությունն ամենայն հավանականությամբ կներառվի այդ սանկցիոն ցանկում, իսկ ցանկը կհրապարակվի այս տարվա դեկտեմբեր ամսին։



Հիշեցնենք, որ հայր եւ դուստր Սկրիպալների թունավորման դեպքից հետո Լոնդոնը հայտարարում է, որ հարձակումն իրականացվել է ոմն Անատոլի Չեպիգայի եւ Ալեքսանդր Միշկինի կողմից, որոնք ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ են որակվել մամուլի կողմից։