Իրանը կբողոքի Ծովային միջազգային կազմակերպությանը

Իրանը կբողոքի Ծովային միջազգային կազմակերպությանը
Իրանը հայտարարել է, որ դիմելու է Միջազգային ծովային կազմակերպությանը՝ խնդրելով իրավական գնահատական տալ եւ հայտարարել, թե որքանով է օրինական կամ իրավաչափ ԱՄՆ կողմից իր դեմ սահմանված սանկցիաները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։



Մեծ Բրիտանիայում իրանական դեսպանությունը գրավոր դիմում է ներկայացրել ՄԾԿ կենտրոնակայանին, որը գտնվում է Լոնդոնում։ Լոնդոնում իրանական դեսպան Համիդ Բայեդինեջադը թվիթերյան իր էջում գրել է, որ ԱՄՆ գործողությունները խախտում են միջազգային նավագնացության օրենքները եւ սպառնալիք հանդիսանում ծովային հաղորդակցության անվտանգության համար։