Հրաժարվել են ինքնաթիռ բարձրանալ փչացած մրգերի պատճառով

Հրաժարվել են ինքնաթիռ բարձրանալ փչացած մրգերի պատճառով
Ինդոնեզիայում ուշացումով է տեղի ունեցել Sriwijaya Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի թռիչքը։ Պատճառը եղել է այն, որ ուղեւորները դժգոհել են, որ ինքնաթիռի սալոնում փչացած մրգերի հոտ է փչում եւ հրաժարվել են բարձրանալ ինքնաթիռ։ Այս մասին գրում է Jakarta Post-ը։ Թերթի տվյալների համաձայն, ինքնաթիռի ուղեւորները զգացել են փչացած մրգի տհաճ սուր հոտը եւ սկսել վիճել անձնակազմի անդամների հետ, իրենց դժգոհությունը հայտնելով։ Հետագայում պարզվել է, որ փչացած մրգերը եղել են պահեստային սեկտորում, որտեղ բեռներն են դրված։ Ինքնաթիռի ղեկավարությունը որոշում է կայացրել մինչեւ օդ բարձրանալը դատարկել ողջ փչացած մրգերի խմբաքանակից։ Ըստ հրապարակման, փչացած մրգի քաշը կազմել է երկու տոննա։