Մարզաշապիկ է թողարկվել՝ Բոբ Մառլիի նկարով

Մարզաշապիկ է թողարկվել՝ Բոբ Մառլիի նկարով
Դուբլինի «Բոհեմյանս» ֆուտբոլային ակումբը թողարկել է մարզաշապիկ՝ Բոբ Մառլիի նկարով։  Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։ Ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ Բոբ Մառլիի նկարով մարզաշապիկները օգտագործվելու են դրսի խաղերի ժամանակ եւ Իռլանդիայի առաջնության խաղերին։ Մարզաշապիկը կհայտնվի նաեւ վաճառքի։ Առաջին խմբաքանակը կարելի կլինի ձեռք բերել կաթոլիկական օրացույցով Սուրբ Ծննդյան օրը՝ դեկտեմբերի 25-ին։ Հիշեցնենք, որ Բոբ Մառլին հանդիսանում է ռեգգի ոճի ամենահայտնի երաժիշտ կատարողը աշխարհում։ Թողարկել է 12 ալբոմ։ Մահացել է քաղցկեղից 36 տարեկան հասակում։