Սեուլում կպատժեն Կանադայում մարիխուանա օգտագործած կորեացիներին

Սեուլում կպատժեն Կանադայում մարիխուանա օգտագործած կորեացիներին
Հարավային Կորեայի ոստիկանությունը հայտարարել է, որ Կանադայում մարիխուանայի օրինականացումը չի կարող ազդել Հարավային Կորեայի վրա եւ այն կորեացիները, որոնք գտնվելով Կանադայում, օգտագործել են մարիխուանա եւ վերադարձել Հարավային Կորեա, պետք է հաշվի առնեն, որ նույն պրակտիկայի շարունակումը կենթադրի որոշակի քրեական հետեւանքներ։ Այս մասին հայտնում է** **Korea Times-ը։ Բացի այդ Հարավային Կորեայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ հարավ-կորեական օրենքներով մարիխուանայի օգտագործումը արգելված է Հաավային Կորեայի բոլոր քաղաքացիների համար, անկախ այն հանգամանքից, թե նրանք գտնվում են Հարավային Կորեայում, կամ նրա սահմաններից դուրս։ Նշենք, որ ըստ ՄԱԿ տվյալների, ներկայումս Կանադայում կա 23 հազար հարավ-կորեացի։