Գրավյալ տարածքների մի մասի վերադարձն անխուսափելի է․ Ռիչարդ Միլս

Գրավյալ տարածքների մի մասի վերադարձն անխուսափելի է․ Ռիչարդ Միլս
Երեք տարի Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան ծառայելուց հետո Ռիչարդ Միլսը պատրաստվում է տուն վերադառնալ Հայաստանից, երկիր, որը վերջերս խորը փոփոխությունների փուլ թեւակոխեց։ Դեսպան Միլսն EVN Report-ի հետ զրույցում ամփոփել է իր եռամյա ծառայության արդյունքները եւ մտորել Հայաստանի ապագայի, Ղարաբաղյան հակամարտության հարցում կայուն եւ տեւական խաղաղության հաստատման եւ այլ հարցերի շուրջ։



«Սա այլ երկիր է, հիմա, քան երբ ես եկա 3,5 տարի առաջ։ Ես չափազանց ներշնչված եմ դրանից»։ Դեսպանը արձանագրել է, որ հասկանում է, որ առաջիկայում լրջագույն դժվարություններ են սպասվում, որպեսզի Հայաստանը գնա ճիշտ ճանապարհով։ «Ես զգում եմ, որ Հայաստանը կարող է ունենալ իր Մանդելան կամ Մուգաբեն ու թեեւ գիտեմ, որ երկիրը գնում է Մանդելայի ճանապարհով, սակայն պետք է դուք հետեւեք ու լինեք այս, ինչպես վարչապետն է ասել՝ անցումային շրջանում»,- ասել է Միլսը։ «Ինչ վերաբերում է Հայաստանի ընտրությանը Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ապա դեսպան Միլսը պարզորոշ հայտարարել է, որ Հայ ժողովուրդը պետք է ինքը որոշի, թե ինչի է պատրաստ։ Ու թեեւ ամերիկացի դիվանագետը հույս ունի, որ այս անցումային շրջանը շատ քննարկումների առիթ կստեղծի կապված այն հարցի հետ, թե ինչի է պատրաստ Հայաստանը որպես լուծում կամ փոխզիջում ընդունելու, սակայն նաեւ զարմացած է, որ այս ընթացքում այդ հարցով քննարկումները եղել են չափազանց քիչ։ «Այն, ինչ ես լսեցի, մի փոքր անհանգստացնող էր, քանի որ ինձ թվաց, թե հետընթաց քայլ է այն տեղից, ուր հասել էինք»,- ասել է հեռացող դեսպանը։



«Ես զարմացա, երբ գալով այստեղ տեսա, որ հայերի մեծ մասը դեմ են, որպեսզի գրավյալ տարածքները վերադարձվեն բանակցային պրոցեսի շրջանակներում»։ Դեսպանը հիշեցրել է, որ տարածքների վերադարձը Մադրիդյան սկզբունքների հիմնարար կետերից մեկն է։ Դեսպանը նշել է, որ ապրիլյան դեպքերը 2016-ի էապես բարդացնում են հայերի կյանքը, սակայն դաժան իրականությունն այն է, որ «գրավյալ տարածքների մի մասը պետք է վերադարձվի»։ Հետաքրքրական է այն, որ Միլսը կարծում է, որ ստատուս-քվոն այլեւս Հայաստանի օգտին չէ, քանի որ փակ սահմանների պարագայում անընդհատ աճում են ռիսկերը՝ նյութականից ու մարդկայինից մինչեւ կոռուպցիոն խնդիրներ, որոնք կապված են հակամարտության հետ։ Փակ սահմանների պայմաններում, տնտեսությունը չափազանց փոքրիկ է եւ շուկան էլ դյուրին է վերահսկելը։ « Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցություն չունի»,- ասել է Ռիչարդ Միլսը: