Բողոքի ցույցեր Իտալիայում․ փողոց են դուրս եկել ուսանողները

Բողոքի ցույցեր Իտալիայում․ փողոց են դուրս եկել ուսանողները
Իտալիայի տասնյակ քաղաքներում ուսանողները դուրս են եկել փողոց՝ բողոքելով կրթության ֆինանսավորման հետ կապված կառավարության կողմից հնարավոր նորարարությունների հետ։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։



Ըստ հաղորդման, ավելի քան երեք հազար մարդ հավաքվել է Հռոմում՝ Իտալիայի կրթության նախարարության շենքի մոտ։ Նախարարության անվտանգության աշխատակիցները ցուցարարներին արգելել են մուտք գործել նախարարության տարածք։ Նախարարությունը նաեւ մերժել է բանակցությունները։



Ցուցարարները այրել են Իտալիայի փոխվարչապետներ Լուիջի դի Մայոյի եւ Մատեո Սալվինյիի տիկնիկները։ Սալվինյին ցույցերը որակել է նողկալի։ Ցուցարարները հատկապես հրավիրել են ուշադրության այն հարցը, որ կա դպրոցների թերֆինանսավորում, եւ առհասարակ կրթության ոլորտը պատշաճ ֆինանսավորում չի ստանում։