Գույնզգույն գուլպաներ՝ Հայաստանի ու Կանադայի վարչապետների հագին (ֆոտո)

Գույնզգույն գուլպաներ՝ Հայաստանի ու Կանադայի վարչապետների հագին (ֆոտո)
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ՝ պաշտոնական ընթրիքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետին նվիրեց նրա հոր՝ Հայաստան կատարած այցելության ժամանակ արված ու պահպանված լուսանկարները և եռագույնով գուլպաներ:



Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված լուսանկարներից տեսնում ենք, որ թե Նիկոլ Փաշինյանը և թե Կանադայի վարչապետը հագել են հենց այն նույն գուլպաները, որոնք նվիրել էր վարչապետը։



Լուսանկարները համացանցում քննարկման թեմա են դարձել՝ թե դրական և թե բացասական երանգավորմամբ։