Փհենյանը բարելավում է հարաբերությունները Ռուսաստանի հետ

Փհենյանը բարելավում է հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Փհենյանն ունի անկեղծ մտադրություն բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Նշենք, որ հաջորդ տարի լրանում է Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ հարաբերությունների հաստատման 70-ամյակը։ Հյուսիս-Կորեական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ տեղեկացրել է, որ հաջորդ տարի հնարավոր է նոր համաձայնագրերի կնքում Մոսկվայի եւ Փհենյանի միջեւ, որոնք կվերաբերեն տնտեսական ու մշակութային կապերին։ Նա նաեւ կարեւորել է Մոսկվայի ունեցած դերակատարությունը՝ ռեգիոնալ անվտանգության ապահովման գործում։