Դոնալդ Թրամփն արձագանքել է բողոքական քարոզչի՝ թուրքական բանտից ազատ արձակմանը

Դոնալդ Թրամփն արձագանքել է բողոքական քարոզչի՝ թուրքական բանտից ազատ արձակմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում արձագանքել է ամերիկացի բողոքական հոգեւորական Էնդրյու Բրենսոնին ազատ արձակելու մասին թուրքական դատարանի կայացրած որոշմանը։



Թվիթերյան իր էջում նա գրել է․ «Հույս ունենք, որ Բրենսոնը շուտով ապահով հետ կգա տուն»։



Նա նաեւ ասել է, որ այս պահին իր մտքերն ու աղոթքները պաստորի հետ են։ Հիշեցնենք, որ թուրքական դատարանը որոշում է կայացրել երեք տարվա ազատարկման դատապարտել պաստոր Բրենսոնին, սակայն ազատ է արձակել, հաշվի առնելով, որ նա արդեն այդքան ժամանակ գտնվել է բանտում։