Ազարն իրեն համարել է մոլորակի լավագույն ֆուտբոլիստը

Ազարն իրեն համարել է մոլորակի լավագույն ֆուտբոլիստը
Լոնդոնյան «Չելսիի» եւ Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդեն Ազարը հայտարարել է իրոնիկ կերպով, որ ինքն է մոլորակի ամենալավ ֆուտբոլիստը։ Այս մասին հայտնում է **«Советский спорт»** հանդեսը։ 



«Այո, այսօր ես ամենալավ ֆուտբոլիստն եմ /ծիծաղում է/։ Սակայն միշտ էլ կարելի է լինել ավելի լավը։ Հիմա ես լավ մարզավիճակում եմ, բայց կարող եմ ավելի շատ գոլեր խփել։ Հույս ունեմ, որ դեռ երկար կկարողանամ նույն ոգով հանդես գալ։ Եթե անկեղծ, կարծում եմ, որ նախկինում ավելի լավ մարզավիճակում էի։ Եթե վիճակագրությամբ նայենք, ես սեզոնը սկսեցի լավ, ինչպես երբեք։ Սակայն խաղի տեսակետիվ, ավելի լավ փուլեր էլ եմ ունեցել «Լիլում» եւ «Չելսիում»»,- ասել է մասնավորապես Ազարը։ Այս սեզոնին Ազարը ութ հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում, խփել յոթ գոլ եւ ունեցել երկու արդյունավետ փոխանցում։ Այս պայմաններում նա դարձել է Անգլիայի լավագույն ռմբարկուն։